211652_close_icon
views-count36616 դիտում article-date 14:38 04-07-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններում բախվել են Daewoo-ն ու BMW-ն. կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են Երևանի բնակիչներ, 26-ամյա Նարեկ Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 59 TT 599 համարանիշի և 43-ամյա Աշոտ Խաչատրյանի վարած Daewoo մակնիշի 31 ՍՍ 613 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 31-ամյա Դիաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանտու հերթապահ Տիգրան Համբարձումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամնել է օպերատիվ խումբը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր