Մեկ շաբաթից ավելի է Ավանում խմելու ջուրն աննպատակ կորում է, իսկ թաղապետարանն ու «Վեոլիա Ջուր»-ը առաջնորդվում են «էշ մի սատկի գարուն, կգա՝ յոնջեն կբուսնի» սկզբունքով․ զայրացած բնակիչները դիմում են Տիգրան Ավինյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի 3-րդ նրբանցքի բնակիչները չգիտեն, թե ինչն է պատճառը, որ Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանն ու «Վեոլիա Ջուր» ընկերությունն առաջնորդվում են «էշ մի, սատկի գարուն, կգա՝ յոնջեն կբուսնի» սկզբունքով։
Այսօր՝ հունիսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն ու զարացած իրենց խոսքն էին ուղղում Ավան վարչական շրջանի ղեկավարին ու «Վեոլիա Ջուր»-ին՝ ասելով.
«21-րդ դարում, աշխարհի շատ պետություններում, ինչո՞ւ չէ՝ հենց Երևանում, 100-ավոր բնակիչներ օրերով, շաբաթներով, ամիսներով խմելու ջուր չեն ունենում, ինչպես արդեն մի քանի օր է մեր նրբանցքի մի քանի տները, ու պատճառը ջրախողովակի վթարն է։
Մի քանի օր է ամեն օր զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», Ավանի թաղապետարան, սակայն մեկը մյուսի վրա է գցում, իսկ ջուրը ոչ միայն անիմաստ կորում է, այլ նաև վնասում է մի քանի տների հիմքերը։
Քանի անգամ դիմում ենք, ամեն անգամ նույն պատասխանն ենք ստանում՝ մեկը մյուսի վրա է գցում։ Հիմա էլ հույս չունենք, թե «Վեոլիա Ջուր»-ն ու Ավանի թաղապետարանը մեզ ընդառաջ կգան ու խնդիրը կլուծեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ու վստահ ենք, որ նրա սառը ցնցուղը թաղապետին րոպեների ընթացքում կսթափեցնի, իսկ նա էլ, որպես համայնքի թիվ 1 պաշտոնյա, համայնքի բնակիչների խնդիրների լուծման թիվ 1 պատասխանատու, «Վեոլիա Ջուր»-ի հետ կունենա խիստ զրույց, ու այս հարցը կլուծեն։ Թե ինչի՞ է նման. կանոնավոր վճարումները կատարում ենք, անգամ բնակիչներ կան, ովքեր կանխավճար են մուծում, իսկ փոխարենը «Վեոլիա Ջուր»-ը արհամարհանքով է վերաբերվում բնակիչների ահազանգերին՝ օպերատիվ արձագանքելու փոխարեն։
Խնդրում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ անձամբ հրատապ կարգով կարգավորել այս հարցը, իսկ դա նա կարող է անել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։