211652_close_icon
views-count94013 դիտում article-date 12:14 04-07-2018

Խոշոր հրդեհ «Ուրբան լոգիստիկ» կենտրոնում. ժամանել են մեծ թվով հրշեջներ. կրակի տարածման դեմ պայքարում մի քանի հրշեջների և տեղի անվտանգության աշխատակիցների ինքնազգացողությունը վատացավ. օպերատիվ են գործել բոլոր ծառայությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում Ժամը 10:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 62 հասցեում գործող «Ուրբան լոգիստիկ» կենտրոնի պահեստներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ մեծ թվով հրշեջներ՝ 4 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ օպերատիվ խումբը: Մինչ հրշեջների ժամանումը, տանիքում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են նշված կենտրոնի անվտանգության աշխատակիցները ու նրանց շնորհիվ է, որ կրակը չի տարածվել ու արդեն ժամանած հրշեջները անվտանգության աշխատակիցների հետ, վտանգելով իրենց կյանքը, կանխել են կրակի տարածումն ու հետո մարել այն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խմբերը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել մի քանի հրշեջների ու քաղաքացիների, քանի որ նրանց ինքնազգացողությունը ծխից վատացել էր, մի քանիսին էլ օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ աղետների բժշկության կենտրոնի աշխատակիցները՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, իսկ ԱԻՆ ՓԾ-ում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար հրդեհի պատճառը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 232+
232+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր