211652_close_icon
views-count4342 դիտում article-date 16:23 03-07-2018

Էդեն Ազար. Բրազիլիայի հետ խաղն ինչ որ անհավանական բան է

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է ԱԱ-2018-ի 1/8 եզրաափակիչում Ճապոնիայի նկատմամբ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/03/1099896/]հաղթանակը[/url] (3:2): «Մեր խաղացողները կարողացան փոխարինման դուրս գալ և փոխել խաղի ընթացքը: Այժմ մենք պարզապես երջանիկ ենք, քանի որ հաղթեցին և առաջ շարժվեցինք: Մեր թիմը հիանալի կերպով արձագանքեց իրավիճակին: Հնարավոր է, հենց նման խաղն էր մեզ անհրաժեշտ՝ հետագա հաջողությունների համար: Մենք կարող էինք դուրս թռնել, սակայն դուրս եկանք քառորդ եզրափակիչ: Բրազիլիայի հետ խաղալը՝ դա միշտ ինչ որ անհավանական բան է: Բելգիան պետք է իսկապես ձգտի հաղթել», ասել է Ազարը:

Նմանատիպ նյութեր