211652_close_icon
views-count3995 դիտում article-date 12:56 03-07-2018

Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով փոխմարզպետներ են նշանակվել: Մասնավորապես, Անահիտ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։ Մեկ այլ որոշմամբ՝ Նանե Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ։ Եվս մեկ որոշմամբ՝ Լարիսա Մադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։ ՀՀ վարչապետը «ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Կարեն Խուդավերդյանին և Վարդան Ալեքսանյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալներ:

Նմանատիպ նյութեր