211652_close_icon
views-count51547 դիտում article-date 10:53 03-07-2018

Զովունու գյուղապետարանի դիմաց վրաերթի ենթարկված 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 2-ին, Երևանի Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 61-ամյա Մերուժան Պետրոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 26-ին Զովունու գյուղապետարանի մոտ 67-ամյա Էդիկ Չոբանյանի կողմից վարած Skoda մակնիշի 34 ՍT 892 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/27/1099453/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 26-ին, վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ, 67-ամյա Էդիկ Չոբանյանը Զովունի գյուղի 1-ին փողոցի 162 հասցեի դիմաց՝ Զովունի գյուղապետարանի հարևանությամբ, իր վարած Skoda մակնիշի 34 ՍT 892 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 61-ամյա Մերուժան Պետրոսյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել էր տեղափոխել Եղվարդ քաղաքի Նաիրիի բժշկական կենտրոն, որտեղից էլ վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Երևանի Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորութամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանտու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Եղվարդի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ոսկանյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր