211652_close_icon
views-count4018 դիտում article-date 23:18 02-07-2018

Հանրային վայրերում ծխելն արգելելու օրենքում փոփոխություններ են կատարվում, օրենքն աշնանը կներկայացվի ԱԺ. հիմնականում տուգանվելու են հաստատությունները. Ա. Բազարչյան. Tert.am

Հանրային վայրերում ծխելն արգելելու օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ մասնագիտական քննարկումներ են սկսվել, և այն աշնանային նստաշրջանին ներկայացվելու է Ազգային ժողով: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/07/02/Smoking-rule/2731346]Tert.am[/url]-ին հայտնեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությունների նախագծում տուգանքների ուղղությունը փոխվել է. նոր օրենքում ավելի շատ և բարձր տուգանվելու են հաստատությունները, քան անհատները: «Տուգանքների իջեցում, չեմ կարող ասել, նախատեսվում է, թե ոչ, բայց տուգանքների վերաբերյալ նոր քաղաքականություն է իրականացվելու, և հիմնական շեշտը դրվելու է ոչ թե ֆիզիկական անձանց, այլ իրավաբանական անձանց վրա: Տուգանքների չափը պետք է լինի մոտավորապես այնքան, որ ինքն ազդեցիկ, կանխարգելիչ լինի, որ մարդիկ չծխեն, և որ հիմնարկները հետևեն այս օրենքների կիրառմանը»,-ասաց նա: Մասնագիտական քննարկումներից հետո օրենքի նախագծում փոփոխություններ են լինելու՝ սկսած անվանումից, վերջացրած տարբեր կետերով: Քննարկվում են նաև պատժամիջոցների, պատժամիջոցների սկզբունքների վերաբերյալ հարցերը: «Մենք մոտ 1 ամիս ժամանակ ունենք, որ վերլուծենք բոլոր առաջարկությունները, որ նախկինում եղել են՝ ինչպես հասարակության կողմից, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների կողմից: Հաշվի առնենք բոլոր առաջարկությունները, որ եղել են միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից: Եվս մեկ անգամ համեմատենք օրենքի նախագիծը միջազգային նորմերի հետ և ներկայացնենք օրենքի նախագիծ, որը շատ համերաշխ և հասարակության համար ընկալելի տարբերակով կքննարկվի»,- նշեց Ալեքսանդր Բազարչյանը: Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղեկացմամբ՝ քննարկումներ են իրականացվում նաև ծխախոտային ապրանքների տեսակների, վաճառքի սահմանափակումների, բաց և փակ հասարակական տարածքների իրավական խնդիրներ հետ կապված: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/02/Smoking-rule/2731346]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր