4912 դիտում
08:41 31-01-2018
Նախարարները դեմ են արտահայտվել ծխելն արգելելու նախագծին. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բավական լուրջ դիմադրության է արժանացել հենց կառավարության ներսում: Հիշեցնենք` այդ օրինագծով հանրային վայրերում ծխելու համար նախատեսված են մեծ տուգանքներ:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի մոտ այդ թեմայով վերջերս տեղի է ունեցել խորհրդակցություն, և նախարարներից շատերը դեմ են արտահայտվել այս նախագծին` ասելով, թե դա բացասական լուրջ հետևանքներ կարող է ունենալ տնտեսական առումով: Նախ՝ սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում ծխելն արգելելու հետևանքով կարող է նվազել հաճախորդների թիվը, ինչի հետևանքով այնտեղ կնվազի առևտրաշրջանառությունը, ըստ այդմ՝ նաև տնտեսվարողների կողմից բյուջե վճարվող հարկերը:
Բացի այդ` տեսակետ է հնչել, որ այս նախաձեռնությունը բացասաբար կազդի նաև զբոսաշրջության վրա, քանի որ օտարերկրացի զբոսաշրջիկներին, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, գրավում է այն, որ նրանք Հայաստանյան ժամանցի վայրերում ազատ ծխում են: Այնպես որ Հայաստանը կարող է վանի զբոսաշրջիկներին:
Այդ խորհրդակցության ժամանակ նույնիսկ բերվել է հարևան Վրաստանի օրինակը, որտեղ նաև տուրիզմի զարգացման նպատակով օրինականացվեց մարիխուանայի օգտագործումը:
Մեր տեղեկություններով` առաջարկվել է ոչ թե ծխելն արգելել անխտիր բոլոր վայրերում, այլ գոտիավորել՝ սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում և նման այլ վայրերում սահմանելով ծխողների և չծխողների համար առանձին սրահներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1767 դիտում
16:45 11-06-2019
Նախարարությունը հանրային վայրերում ծխելն արգելելու նախագծի լրամշակված տարբերակն ուղարկել է կառավարություն
4898 դիտում
15:50 06-03-2020
ՀՀ նախագահը ստորագրել է հանրային փակ տարածքներում և սննդի օբյեկտներում ծխելն արգելելու օրենքը
Այս բաժնից
1459 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1249 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»