211652_close_icon
views-count1709 դիտում article-date 14:20 02-07-2018

911-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 691 դեպք, որից 366-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 691 դեպք, որից 366-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 207 կենցաղային կանչ, 267 հրդեհ, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 109 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց: Գրանցվել է օձերի հայտնաբերման 50 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 14 դեպք, որի հետևանքով տուժել է 18 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0554372001530523501448828.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր