211652_close_icon
views-count20996 դիտում article-date 15:48 30-06-2018

Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ կապ չունեցող հիվանդությունից. ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Արցախում այսօր մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Շահմարի Աթանեսյանը մահացել է հիվանդության պատճառով, որը կապ չունի նրա ծառայության հետ։ «Հարգելի լրատվամիջոցներ, այսօր ԶՈւ-երում մահացած պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում, հիվանդության պատճառով: Այս տեղեկատվությունը համարում ենք անհրաժեշտություն, որպեսզի զերծ մնանք հետագա շահարկումներից»,– գրել է նա: [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/30/1099719/]Հիշեցնենք[/url], որ Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել էր, որ հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր