211652_close_icon
views-count2137 դիտում article-date 21:20 29-06-2018

Ազատազրկվածների բողոքների հիմնական մասը վերաբերում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգին. ՄԻՊ

Հունիսի 28-ին՝ Կառավարության նիստից հետո, մի խումբ քաղաքացիներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ազատությունից զրկման վայրերում գտնվող իրենց ազգականների իրավունքների պաշտպանության հարցով: Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ: Ինչպես Պաշտպանին դիմած քաղաքացիների, այնպես էլ ազատազրկվածների բողոքների հիմնական մասը վերաբերել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրներին: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաեւ ազատությունից զրկված այլ անձանց հետ։ Ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը պահանջներին: Արձանագրված մի շարք խնդիրներ քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ և տեղում ստացել լուծումներ, այդ թվում՝ կապված դատապարտյալի խուցը փոխելու, դատապարտյալի կողմից տրված լիազորագիրը հաստատելու, պատշաճ բժշկական օգնության ցուցաբերման հետ։ Բարձրացված մնացած հարցերը կքննարկվեն գրավոր ընթացակարգով:

Նմանատիպ նյութեր