211652_close_icon
views-count2245 դիտում article-date 13:36 29-06-2018

ՀՀ սահմանադրական դատարանը քննության է ընդունել գործարար կազմակերպությունների շահերի պաշտպանությանն ուղղված Պաշտպանի դիմումը

ՀՀ սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հարկային օրենսգրքի որոշ հոդվածների և դրանց հիման վրա ընդունված Կառավարության որոշման որոշ դրույթների սահմանադրականությունը որոշելու համար: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում բողոքներն ու դրա հիման վրա արված ուսումնասիրությունները վկայում են, որ Հարկային օրենսգիրքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում, այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ որում՝ օրենքը չի նախատեսում դրանում կիրառված եզրույթների բացահայտումը Կառավարության որոշմամբ: Ստեղծված իրավիճակում խնդիր է առաջանում կազմակերպության սեփականության իրավունքի իրացման՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների տեսանկյունից: Գործարար կազմակերպությունների շահերի պաշտպանությանն ուղղված Պաշտպանի դիմումի քննության համար Սահմանադրական դատարանի նիստը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերին։

Նմանատիպ նյութեր