211652_close_icon
views-count4790 դիտում article-date 14:15 28-06-2018

ՓՄՁ-ն ունի պաշտպանության կարիք․ կառավարությունը արդյունավետ միջոցներ է ձեռնարկելու. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորների ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաuտանի Հանրա­պե­տության oրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագծին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարությունը տնտեսավարող սուբյեկտների հա­մար մրցակ­ցային հավասար պայման­նե­րի, ինչ­պես նաև փոքր ու միջին բիզնեսի աջակցության գաղափարներն ընդունելի է համարում, դրանք համապատասխանում են տվյալ ոլոր­տում կառավարության որդեգրած քաղաքականությանը, սակայն նախա­գծում առկա են որոշ կարգա­վորումներ, որոնք լրացուցիչ քննարկման, վերանայ­ման, հստակեցման և խմբագրման կարիք ունեն: Դրանք վերաբերում են առևտրային ցանցերի բնորոշմանը, առևտրային օբյեկտների տեսակների ցան­կում առևտրային ցանցերն ավելացնելուն, առևտրի օբյեկտներում ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրա­վա­բա­նական անձանց մանրածախ առևտուր իրականացնելու սահմանափակմանը և այլն»,- ասաց Մինասյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցը առաջնահերթություն է փոքր և միջին բիզնեսի աջակցման գործընթացի շրջանակում: «Փոքր և միջին բիզնեսը ՀՀ-ում ունի լուրջ պաշտպանվածության կարիք և կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու դրա համար, ամեն ինչ անելու է, որ միջոցները լինեն արդյունավետ: Դա միանշանակ է, և բոլորս այդ հարցում համաձայն ենք»,- ասաց վարչապետը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորեց քննարկումներում ՓՄՁ-ների ներկայացուցիչների մասնակցության ապահովումը: «Պետք է իրենք էլ դառնան այդ պրոցեսի օրգանական մասը, որպեսզի, ի վերջո, հանրության բոլոր շերտերը տեսնեն, որ իրենք որոշումների կայացմանը մասնակցելու և որոշումների կայացման վրա ազդելու իրական հնարավորություն ունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր