22500 դիտում
14:27 24-02-2021
Երևանի Արշակունյաց պողոտայում ճանապարհային երթևեկության անվտանգության միջոցներ ձեռնարկելու հարցով Երևան քաղաքի դատախազը դիմել է քաղաքապետին
Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել են մայրաքաղաքի վարչական տարածքում արձանագրված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերը: Տեղեկացնում է Դատախազությունը։
Վերլուծությամբ պարզվել է, որ 2020թ.-ի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 541 դեպք՝ նախորդ տարվա 703 դեպքի դիմաց: Մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը ևս նվազել են՝ կազմելով 59՝ նախորդ տարվա 70-ի դիմաց:
Նման ցուցանիշը մեծապես պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և այդ բնագավառում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման ուղղությամբ նախորդ տարի ձեռնարկված միջոցներով, ՃՈ ոստիկանության աշխատանքով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածում կատարված լրացումներով, որոնցով քրեականացվեցին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը:
Սակայն ուսումնասիրությունը վկայում է, որ ՃՏՊ-ների և մահվան ելքերով պատահարների նվազման միտումներով հանդերձ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների կատարմանը նպաստող հիմնական գործոններից է հետիոտնային անցումների, գծանշումների անտեսանելիությունը, հետիոտնային կարգավորվող անցումների լուսացույցները տրանսպորտային միջոցների վարորդների տեսադաշտից դուրս գտնվելը, դրանք կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտով կահավորված չլինելու հանգամանքները, որոնք երբեմն դառնում են առանձին վայրերում ՃՏՊ-ների և մահվան ելքով դեպքերի հաճախակի կրկնության պատճառ:
Մասնավորապես, 2021թ.-ի փետրվարի 15-ին ժամը 20:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ 272 հասցեի դիմաց, քաղաքացին «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մահացել է: Վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Դատախազությունում կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ 2017-2020թթ.-ին Արշակունյաց պողոտայի 272 և դրան հարակից տարածքներում տեղի է ունեցել 28 վրաերթ, որոնց արդյունքում 19 տուժողի պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 9-ը տուժողի՝ մահ: Ընդ որում, մահվան ելքով վրաերթերից 4-ը տեղի է ունեցել հենց Արշակունյաց պողոտայի 272 հասցեի դիմաց:
Հատկանշական է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բազմաթիվ բնակիչների դիմումի հիման վրա դեռևս 2019թ.-ին ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի կողմից գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարան՝ մայրաքաղաքի Արշակունյաց պողոտա 278 հասցեի դիմացի հատվածում առկա չկարգավորվող անցումը հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտով կահավորելու վերաբերյալ: Այս ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը հանգեցրել է ճանապարհի նույն հատվածում մահվան ելքով վրաերթին:
Նկատի ունենալով, որ Երևան քաղաքի տարածքում գտնվող ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածները գտնվում են Երևանի քաղաքապետարանի տնօրինման և կառավարման ներքո՝ Երևանի քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրով դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշված հատվածներում առկա հետիոտնային անցումների գծանշումների անտեսանելիությունը պարբերաբար վերացնելուն զուգահեռ, դրանք կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներով, ինչպես նաև պարզել 2019թ.-ին ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայության պետի կողմից խնդիրը ներկայացվելուց հետո դրա վերացման ուղղությամբ քայլեր չիրականացնելու պատճառները և ձեռնարկել դրանից բխող միջոցներ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1240 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4708 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած