211652_close_icon
views-count9840 դիտում article-date 14:25 28-06-2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Միսակ Դավթյանի մահվան կապակցությամբ

«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանում կենսաքիմիայի զարգացման երախտավորներից ակադեմիկոս Միսակ Դավթյանի մահվան մասին: Տասնամյակներ շարունակ մոտիկից ճանաչել եմ բազմավաստակ գիտնականին, տեսել, թե իր տքնաջան աշխատանքին եւ խորը ու բազմակողմանի ուսումնասիրություններին զուգընթաց, ինչպիսի նվիրումով ձեռնամուխ էր եղել կենսաքիմիայի նոր գիտական դպրոցի հիմնադրման եւ կայացման գործին: Միսակ Դավթյանը գիտության եւ կրթության մեծ կազմակերպիչ էր, ինչը լավագույնս դրսեւորվեց Խորհրդային Հայաստանի լուսավորության նախարարությունը եւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը ղեկավարելու ու նաեւ Երեւանի պետական համալսարանում ծավալած բազմարդյուն գործունեության տարիներին: Խորին ցավակցություն եմ հայտնում ակադեմիկոս Միսակ Դավթյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:

Նմանատիպ նյութեր