211652_close_icon
views-count4287 դիտում article-date 10:19 28-06-2018

Այսօր Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խմբային փուլի վերջին խաղերն են

Ֆուտբոլի աշխահի առաջնության խմբային փուլը մոտենում է ավարտին: Պայքարի մեջ են մտնում G, H խմբերը: Այսօր, Երևանի ժամանակով 18-ին կմրցեն Ճապոնիայի և Լեհաստանի, ինչպես նաև Սենեգալի և Կոլումբիայի ընտրանիները: Այս խմբում 4-ական միավոր ունեն Ճապոնիայի և Սենեգալի թիմերը: 3 միավոր ունի Կոլումբիան, 0 միավոր՝ Լեհաստանը: G խմբի խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 22-ին: Պանաման կմրցի Թունիսի, Անգլիան՝ Բելգիայի հետ: Այս խմբի խաղերը ոչինչ չեն որոշում։ Հաջորդ փուլի ուղեգրեր նվաճել են Անգլիան ու Բելգիան, որոնք 2 խաղերից ունեն 6-ական միավոր: Պանաման և Թունիսը միավոր չունեն:

Նմանատիպ նյութեր