211652_close_icon
views-count20556 դիտում article-date 18:38 27-06-2018

Երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ. Ալեքսիս Օհանյանը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 27-ին, հյուրընկալել է ամերիկահայ հայտնի գործարար, սոցիալական լրատվական Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: Հանդիպման վերաբերյալ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խոսելով Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին նա ասաց. երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ»: Վարչապետի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ Փաշինյանը նշել է, որ ուրախ է նրա ու սփյուռքահայ մեր մյուս հայրենակիցների արձանագրած յուրաքանչյուր հաջողության համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայության ներուժի իրացումը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու բարօրության: Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր տպավորությունները հայրենիքից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ: Նշելով, որ սա իր 6-րդ այցն է հայրենիք՝ Օհանյանը հավելել է, որ ուրախ կլինի նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությանը և Ալեքսիս Օհանյանի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններին վերաբերող հարցեր: [img]http://st0.shamshyan.com/editor/0178104001530109908149680.jpg[/img]

Նմանատիպ նյութեր