211652_close_icon
views-count8513 դիտում article-date 12:16 27-06-2018

«Անասնաֆերմա»․ ապստամբություն՝ Գյումրիից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

Գյումրու պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում հունիսի 26-ին տեղի ունեցավ բրիտանացի հայտնի գրող, հրապարակախոս Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» քաղաքական սատիրայի առաջնախաղը։ Նշենք, որ այլաբանական վիպակն առաջին անգամ հրապարակվել է 1945 թվականին․ հերոսներն կենդանիներն են, որոնք պայքարում են իրենց տիրոջ՝ Ջոնզընի դեմ, ապստամբություն են անում՝ նրան դուրս շպրտելով ֆերմայից։ Մարդուն հայտարարելով թշնամի՝ անասունները ստեղծում են իրենց անկախ հանրապետությունը՝ «Անասունների հանրապետությունը», գրում պատվիրաններ, համաձայն որոնց՝ ով քայլում է երկու ոտքի վրա, թշնամի է, ով քայլում է չորս ոտքի վրա, բարեկամ է, կենդանին երբեք առևտուր չպիտի անի, կենդանին երբեք այլ կենդանու չպիտի սպանի, բոլոր կենդանիները հավասար են։ Սակայն կաճ ժամանակ անց սկսվում է նույն դժոխային կյանքը, քանի որ ապստամբությունն իրականացրած խոզերից մեկը՝ Նապոլեոնը, թելադրում է իր կամքը, ստրկացնում է մյուս կենդանիներին, սկսում է վայելքներ նրանց տքնաջան աշխատանքի հաշվին։ Ավելին, փոխելով պատվիրանները օգուտ իրեն ու խոզերի՝ մահապատժի է ենթարկում անհնազանդներին։ Ու այսպիսով Նապոլեոն խոզը ոչնչով այլևս չի տարբերվում թշնամի հայտարարված մարդուց։ Քաղաքական այս սատիրան արդիական է․ Հայաստանում ստեղծված իրավիճակին համահունչ։ Ներկայացման մեջ բացառապես ընդգրկված էին երիտասարդներ, մեծամասամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներ։ Նրանք թատրոնի գխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի ուսանողներն են։ Բեմադրությունը և նկարչական ձևավորումը՝ Արտուշ Միքայելյանին է, նա ևս ուսանող է։ Երիտասարդը մեզ հետ զրույցում պատմեց, որ դեռ նախորդ տարվա օգոստոսին է մտահղացել բեմադրել այս վիպակը։ Մեր զրուցակիցն ասում է, որ 16 դերակատարներից 11-ը իր կուրսեցիներն են։ Կան նաև 1-ին, 2-րդ կուրսի ուսանողներ։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/06/27/966906/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր