211652_close_icon
views-count145739 դիտում article-date 21:11 26-06-2018

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում Ալեքսանդր Սարգսյանին և նրա թիկնապահներին բերման ենթարկելու գործից. նրանք եղել են մինչև ատամները զինված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 25-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ա. Սարգսյանի հետ են եղել Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 37-ամյա Արմեն Մովսեսյանը, Երևան քաղաքի Շովրոյան փողոցի բնակիչ՝ 40-ամյա Գեորգի Վահանյանը և Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Խաչիկ Բադեյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները, երբ խուզարկել են նշված անձանց, Ա. Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ տրամաչափի 9 փամփուշտներով։ Ա. Մովսեսյանի մոտ հայտնաբերվել է «Բայկալ» տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ տրամաչափի 12 փամփուշտներով, իսկ Գ. Վահանյանի մոտ հայտնաբերվել է «Բայկալ-442» տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ տրամաչափի 12 փամփուշտներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Հանատրանս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ա. Մովսեսյանը և Գ. Վահանյանն աշխատում են ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում՝ որպես հրաձիգներ։ Փաստի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք եղել են Mercedes մակնիշի 70 NN 007 և Toyota մակնիշի 70 QQ 007 համարանիշի ավտոմեքենաներով։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/25/1099331/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 25-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանություն էին բերման ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին, ով ավելի շատ հայտնի է «Սաշիկ» մականվամբ։ Վերջինս բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու և օգտագործելու կասկածանքով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա եղել էր իր և իրեն ուղեկցող ավտոմեքենայով, և իրավապահները, երբ կանգնեցրել էին նրա և իրեն ուղեկցողի ավտոմեքենաները, նրանք դիմել էին փախուստի, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում՝ կատվի խաղը, մկան մահը. ոստիկանները հատուկ օպերացիայի շնորհիվ կանխել էին Ա. Սարգսյանի ու նրան ուղեկցողի փախուստը, որից հետո վերջիններս ավտոմեքենաներով բերման էին ենթարկվել ոստիկանություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր