211652_close_icon
views-count133116 դիտում article-date 12:01 19-11-2016

Հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Նորատուսցի Ալիկին ու նրա թիկնապահներին բերման ենթարկելու օպերացիան ղեկավարել է Երևանի ոստիկանապետը

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, նույն վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները սպանության դրդչություն կատարելու կասկածանքով Երևան քաղաքի Օհանովի փողոցից՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչներ, 30-ամյա Արման Խալապյանին, 34-ամյա Արմեն Առաքելյանին, Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 39-ամյա Արմեն Գասպարյանին, Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, 36-ամյա Դավիթ Զաքարյանին, Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 35-ամյա Ալիկ Բանդուրյանին և Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի բնակիչ, 18-ամյա Մհեր Պետրոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք ընթերակաների ներկայությամբ ենթարկվել են խուզարկության և Ա. Խալապյանի մոտ հայտնաբերվել է 8 սմ շեղբի երկարության գաղտնի փականով ծալովի դանակ, Դ. Զաքարյանի մոտ՝ 10.7 սմ շեղբի երկարության գաղտնի փականով ծալովի դանակ, իսկ Մ. Պետրոսյանի մոտ՝ 9 սմ շեղբի երկարության գաղտնի փականով ծալովի դանակ։ Նշված դանակներն առգրավվել են և նշանակվել են դատատեխնիկական փորձաքննություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչը, ծանոթանալով նախապատրաստված նյութերին, Ա. Գասպարյանին և Ա. Բանդուրյանին ձերբակալելու որոշում է կայացրել, իսկ Ա. Խալապյանը, Ա. Առաքելյանը, Դ. Զաքարյանը և Մ. Պետրոսյանը ստորագրությամբ բնակության վայրից չբացակայելու պատրվակով ազատ են արձակվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Բանդուրյանը հանցագործ աշխարհում հայտնի Նորատուսցի Ալիկն է և նա կասկածվում է ոչ թե սպանություն կատարելու, ինչպես գրում են մի քանի էլեկտրոնային ու զանգվածային լրատվամիջոցներ, այն դեպքում, երբ նույն նախաքննական մարմինը ունի հավաստի տեղեկություններ, որ Չարբախում աղմկահարույց սպանությունների ժամանակ նա անգամ մայրաքաղաքում չի եղել, այլ նա կասկածվում է իբրև դրդիչ, սակայն այդ փաստը նույնպես ճշտվում է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բերման ենթարկվելիս նշված անձինք եղել են Lexus մակնիշի 77 ND 777 և 777 MC 61 համարանիշի ավտոմեքենաներով, և օպերացիան ղեկավարել է Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր