211652_close_icon
views-count3199 դիտում article-date 21:40 26-06-2018

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել քամու եւ կարկուտի հետեւանքների վերացման հարցով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հունիս ամսին քամու եւ տեղացած կարկուտի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի մի խումբ անդամների հետ՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Անդրադարձ է կատարվել իրականացվող աշխատանքների ընթացքին եւ մի շարք անելիքներին, որոնց պատշաճ կատարման ուղղությամբ Նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր