211652_close_icon
views-count17806 դիտում article-date 21:45 25-06-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ը, Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ. վարորդներից ՀՀ ՊՆ փոխգնդապետը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Էրեբունի փողոցում բախվել են 43-ամյա Հովիկ Աբրահամյանի վարած Nissan Teana մակնիշի 34 RZ 838 համարանիշի, 52-ամյա Ստեփան Բաղդասարյանի վարած Opel Vectra մակնիշի 33 ՏP 386 համարանիշի և 24-ամյա Գոռ Ադիբեկյանի վարած Toyօta Camry մակնիշի 55 QQ 707 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության. պարզվեց, որ նրանցից Հ. Աբրահամյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Նրա խմածության աստիճանը կազմել է մոտ 80 տոկոս։ Իսկ մյուս վարորդները եղեկ են սթափ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոչ սթափ վարորդ Հ. Աբրահամյանը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, կոչումվ փոխգնդապետ է։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ավագ հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր