211652_close_icon
views-count3852 դիտում article-date 12:10 25-06-2018

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ատենապետին Արցախին մշտապես սատարելու համար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին։ Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր