211652_close_icon
views-count8919 դիտում article-date 19:28 20-06-2018

Անասնագողությունները բացահայտվեցին

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս հունիսի 19-ին, ժամը 11-ին, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Նուռնուս գյուղի բնակիչ Համլետ Պ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում, Նուռնուս համայնքում երեք անձանցից գողացել է մեկական հորթ: Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Համլետ Պ.-ն հունիսի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Նուռնուս գյուղի տարածքից գողացել է 1 գլուխ երինջ: Պարզվել է նաև, որ հունիսի 2-ից հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում Նուռնուս գյուղի տարածքից գողացել է 1 գլուխ ցլիկ: Հունիսի 13-ից հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում, Նուռնուս գյուղի տարածքից գողացել է 2 գլուխ ցլիկը: Տուժողներից ընդունվել են հաղորդումներ: Ձեռնարկվում են միջոցառումներ պատճառված վնասի չափը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր