211652_close_icon
views-count12693 դիտում article-date 17:43 18-06-2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացա հասարակական եւ քաղաքական գործիչ, ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, Ղարաբաղյան շարժման առաջին ղեկավարներից Իգոր Մուրադյանի անժամանակ մահվան մասին: Հսկայական է նրա ավանդը 20-րդ դարավերջին արցախահայության շահերի պաշտպանության եւ այդ նպատակով համաժողովրդական շարժման ծավալման գործում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իգոր Մուրադյանի հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում ոգու արիություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:

Նմանատիպ նյութեր