211652_close_icon
views-count48871 դիտում article-date 18:05 17-06-2018

Արայիկ Հարությունյան. Որևէ տնօրեն պարտավոր չէ դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար

ՀՀ Կրթության և գիտության նախարար, ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դպրոցների հարգելի՛ տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար: Պետականության անկյուններում ներկայացվում են ՀՀ պետական խորհրդանիշները՝ պետական դրոշ, զինանշան, հիմնի բառերը... Նախորդ շաբաթ Ձեզ ուղարկվել է շրջաբերական այս խնդրի վերաբերյալ», նշված է նախարարի գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր