211652_close_icon
views-count69782 դիտում article-date 00:08 16-06-2018

Դերասանները հանրահավաքից առաջ Դոն Պիպոյի տանը խնջույք են արել (լուսանկարներ) lurer.com

Ժամանակին, երբ մեր երկրի աստղիկներն ու մշակութային գործիչները ՀՀԿ-ի սպասարկուներն էին և մեծ ոգևորությամբ էին խոսում իշխող քաղաքական ուժի մասին, ցասում և ամոթ էր առաջացնում հանրության շրջանում: Առհասարակ, մշակույթի գործիչը պետք է ազատ, անկախ լինի, ժողովրդի սրտի խոսքը իր ընկալմամբ և գեղարվեստորեն հանրայնացնի, սակայն մեր ժողովրդի բախտը նաև այս առումով չի բերել: Ունենք մի խումբ մշակութային գործիչներ, ովքեր լղոզված, ցինիկ կերպարաներ են, բայց և նաև հեռուստատեսության միջոցով մտնում են մեր տները և խոսում մեզ հետ: ՀՀԿ-ին «սապոնվելուց» հետո, հիմա էլ որոշել են «գող» սատարել, այն էլ ինչի համար` մի քանի քոռ կոպեկի կամ մի փոր հացի համար: Երեկ Էջմիածնում կազմակերպված հանրահավաքի հիմնական մասսան և դեմքերը մեր դերասաններն էին, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում Դոն Պիպոյին: Հավանաբար Դոն Պիպոյի տանը նախապես պատրաստված սեղանի շուրջ ստացել էին իրենց ելույթների տեքստերն ու ելույթների գնահատումը նաև ծրարի տեսքով: Սա իսկապես ամոթ է յուրաքանչյուրի, առավել ևս հանրային դեմքի համար, որովհետև այս ամենն ազնիվ մղումներով պայքար չէ, այլ պայքար է կեղտոտ գրոշների համար: [color=#EF2929]Գրառումը` Սոֆի Շահբազյանի:[/color] http://lurer.com/?p=290566&l=am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր