211652_close_icon
views-count7432 դիտում article-date 17:38 15-06-2018

Արայիկ Հարությունյանն ու Լենա Նազարյանն կմասնակցեն «Երևան» հիմնադրամի դեմ դատին

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դեռևս Երևանի ավագանու կազմում լինելու ժամանակ ինքը խնդիրներ էր նկատել «Երևան» հիմնադրամի գործունեության մեջ: «ԱԱԾ-ն համապատասխան հայտարարություն տարածել է ու նշել կոնկրետ խնդիրը: Վերլուծություն կարվի և կհասկացվի, եթե չապացուցվի, դա կարող է դիտարկվել որպես հետապնդում»,- [url=https://armenpress.am/arm/news/937652.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը: Նա նշեց, որ հունիսի 28-ին «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ մասնակցելու են «Երևան» հիմնադրամի տնօրենի դեմ դատին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 13-ին ստուգումներ էր իրականացրել «Երևան» հիմնադրամում, որից հետո «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը ձերբակալվել էին:

Նմանատիպ նյութեր