211652_close_icon
views-count5849 դիտում article-date 11:13 15-06-2018

Ե՞րբ բանկերը կորոշեն զիջել անհուսալի անձանց տույժ-տուգանքները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային ժողովն առաջիկայում կքննարկի Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում: Բոլոր այն քաղաքացիները, որոնք համարվում են անհուսալի վարկառու, ունեն տույժեր, տուգանքներ, հետաքրքրվում են` արդյոք իրենք կարող են օգտվել այս հնարավորությունից, թե ոչ: Պարզվում է` առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները ևս պատրաստակամ են ներելու այդ տույժերը: Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի` այս հարցը բավական բազմակողմանի ու խորությամբ քննարկվել է ՀՀ կառավարությունում: Արդյունքում կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագիծը: Ըստ այդմ` երբ բանկերը որոշում կկայացնեն զիջել նշյալ ֆիզիկական անձանց մինչև 2018 թվականի մայիսի 31-ը ֆիզիկական անձանց տրված և անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերը և տուգանքները, չեն ունենա որևէ հարկային հետևանք»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր