211652_close_icon
views-count10510 դիտում article-date 15:12 14-06-2018

Մարգվելաշվիլին կոչ է անում Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել Իվանիշվիլիին

Վրաստանի նախագահը կոչ է արել վարչապետի պաշտոնում առաջադրել «Վրացական երազանք»-ի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի թեկնածությունը: Հաղորդում է [url=http://www.apsny.ge/2018/pol/1529008843.php]apsny.ge[/url]-ն։ «Տրամաբանական կլինի, որ իշխող կուսակցության ղեկավարն էլ հենց դառնա վարչապետ, ինչպես աշխարհի շատ երկրներում»,- հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին: Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնից [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/13/1098382/]հրաժարվելու[/url] դիմում ներկայացրեց երեկ երեկոյան՝ երկու անչափահասների սպանության գործով դատավճռին հաջորդած բողոքի ցույցերից հետո: Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի վարչապետն էր 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2013-ի նոյեմբեր:

Նմանատիպ նյութեր