211652_close_icon
views-count36726 դիտում article-date 14:10 12-06-2018

Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Mitsubishi-ն ու Volkswagen-ը. վերջինը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mitsubishi Grandis մակնիշի 34 ST 093 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 FL 523 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, իսկ մինչ նրանց ժամանումը, դեպքի վայրում ծառայություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը, ով քաղաքացիների, հետո արդեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ, առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերեցին վարորդներին: Վերջիններս հրաժարվեցին մեկնել հիվանդանոց, հայտնելով, որ իրենց լավ են զգում: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր