50212 դիտում
10:35 06-12-2018
Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են 33-ամյա վարորդի Range Rover-ն ու 27-ամյա վարորդի Toyota-ն. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի Ազատության պողոտայի բնակիչ՝ 33-ամյա Պավել Պողոսյանի վարած Range Rover մակնիշի 66 NM 666 համարանիշի և Գավառ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ռուբեն Մալխասյանի վարած Toyota մակնիշի 09 ԼՏ 009 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է, իսկ նրա ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Անահիտ Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+