211652_close_icon
views-count4113 դիտում article-date 23:59 11-06-2018

Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հետ

Հունիսի 10-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մանսուր Ղոլամիի հետ: Զրուցակիցներն անդրադարձան գիտության և կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժին, առկա հնարավորություններին և հարաբերությունների խորացման անհրաժեշտությանը: Առանձին քննարկվեցին համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, բուհերի դիպլոմների ճանաչման, հյուրընկալվող ուսանողների կրթական պայմանների բարելավման և այլ հարցեր: Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Իրանի գիտական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների, տվյալ ոլորտի պետական մարմինների պաշտոնատար անձանց փոխադարձ այցերի ակտիվացման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր