211652_close_icon
views-count3561 դիտում article-date 13:19 11-06-2018

Նորմանդական քառյակի ԱԳ նախարարները հանդիպում են Բեռլինում

Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարներն այսօր հանդիպելու են Բեռլինում՝ հերթական անգամ քննարկելու Ուկրաինայի արևելյան շրջանների հակամարտությունը կարգավորելու հարցը: Հաղորդում է [url=http://tass.ru/politika/5281826]tass[/url]-ը։ Նախատեսվում է, որ այսօրվա քննարկումների հիմնական առարկան լինելու է խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը։ Բոլոր կողմերը համաձայն են հակամարտ գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, սակայն տարաձայնություններ կան նրանց մանդատի հարցում: Գերմանիան և Ֆրանսիան գտնում են, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ ներառյալ ռուս-ուկրաինական պետական սահմանը: Ռուսաստանը համաձայն չէ այդ տարբերակին: Հունիսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել՝ խբոլոր կողմերին կոչ անելով հավատարիմ մնալ 2015-ին ստորագրված Մինսկի համաձայնագրին և խորը մտահոգություն հայտնել Ուկրաինայի արևելքում անվտանգության ռեժիմի վատթարացման կապակցությամբ: 2014-ից Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտության արդյունքում արդեն ավելի քան 10 հազար 300 մարդ է զոհվել:

Նմանատիպ նյութեր