Մինսկում ավարտվել են «Նորմանդական քառյակի» բանակցությունները. փաստաթուղթը կհանձնվի շփման խմբին
Մինսկում ավարտվել են գրեթե 14 ժամ տևած Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների միջև Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները:
Դահլիճը սկզբում լքել է Պորոշենկոն, հետո՝ մյուսները: Հանդիպումն ընդհատվել է ընդամենը 2 անգամ՝ լուսանկարվելու և ընթրելու համար:
Կողմերը համաձայնեցրել են փաստաթղթի 10 կետերից 8-ը: Այն ուղարկվելու է շփման խմբին: Քառյակի անդամները հայտարությամբ հանդես կգան լրագրողների առաջ, սակայն ոչ համատեղ:
Հանդիպման իրազեկ աղբյուրներից մեկը Interfax գործակալությանը հայտնել է, որ փաստաթուղթը ստորագրելու համար նախօրեին Մինսկ են ժամանել Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունների ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն և Իգոր Պլոտնիցկին:
Գերմանական DPA գործակալություն էլ իր հերթին հայտնել է, որ փաստաթուղթը նախատեսում է կրակի դադարեցում վավերացվելուց հետո առաջիկա 48 ժամերի ընթացքում: