Բեռլինում մեկնարկեց «Նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպումը
Բեռլինում մեկնարկել են «նորմանդական քառյակի» երկրների առաջնորդների բանակցությունները։ Այս մասին հայտնում է RBC-ն:
Հանդիպմանն առաջինը ներկայացել է Պորոշենկոն, իսկ վերջինը՝ Պուտինը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը անցկացվում է դաշնային կանցլերի գերատեսչությունում։
Հանդիպմանը կողմերը կքննարկեն Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև անդրադարձ կկատարվի Սիրիայի իրավիճակին:
Նշենք, որ նախօրեին կանցլեր Մերկելն ասել էր, թե հանդիպումից հրաշքներ չի սպասում:
Նորմանդական քառյակի առաջնորդների հանդիպմանն ընդառաջ Բեռլինի կենտրոնում ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգությունը: Տեղակայվել են ոստիկանական լրացուցիչ ուժեր, լրացուցիչ արգելափակոցներ են տեղադրվել կանցլերի գերատեսչության և Բրանդենբուրգյան դարպասների մոտ: