211652_close_icon
views-count13430 դիտում article-date 22:10 09-06-2018

Լույս է տեսել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի հեղինակած «Իրավունքից հրաժարվելը և քրեադատավարական միջամտության հարցերը» մենագրությունը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լույս է տեսել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի հեղինակած «Իրավունքից հրաժարվելը և քրեադատավարական միջամտության հարցերը» մենագրությունը, որտեղ քննարկվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելու պատմական, իրավափիլիսոփայական, տեսական և իրավահամեմատական տեսանկյունները։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել իրավունքից հրաժարվելու ընդհանուր- փիլիսոփայական և հատուկ-իրավաբանական սահմանափակումներին։ Իրավունքից հրաժարվելու տեսական հենքի վրա աշխատանքի երկրորդ մասում քննարկվում են դատավարական սուբյեկտիվ իրավունքներից հրաժարվելու, պետության կողմից այդ իրավունքներին միջամտելու հարցերը։ Հետաքննության մարմնի աշխատակիցներին, քննիչներին, դատախազներին, դատարաններին և փաստաբաններին կհետաքրքրեն հատկապես հակընդդեմ հարցման իրավունքից հրաժարվելու հարցերը, անձի համաձայնությամբ, առանց դատարանի որոշմամբ բնակարանում խուզարկություն կատարելու, հեռախոսային խոսակցությունը լսելու և այլ հարցեր։ Մենագրությունը, անշուշտ, կհետաքրքրի իրավունքի ընդհանուր տեսության, սահմանադրական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի մասնագետներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր