211652_close_icon
views-count6692 դիտում article-date 15:35 09-06-2018

G7-ի անդամները որոշել են ռուսական վտանգներին արագ արձագանքման խումբ ստեղծել

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են Ռուսաստանի գործողություններին արագ արձագանքման խումբ ստեղծել: Ինչպես գրում են երվրոպական լրատվամիջոցները, կառույցը կընդգրկի լայն շրջանակ՝ կիբեռհարձակումներից մինչև թունավորումներ: Խմբի ստեղծման նախաձեռնող է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։ «Մենք դառնում ենք կազմակերպված, և… մենք ձեռնարկում ենք համակարգված գործողություններ նրանց դեմ, ովքեր ձգտում են խախտել միջազգային համակագործակցության կանոնները»,- ասել է Մեյը: Նախաձեռնության նպատակը «գործընկեր երկրների քաղաքականության ըմբռնման բարելավումն է՝ սպառնալիքներին պատասխան միջոցների ձեռնարկման համար»: Դրա համար առաջարկվում է ընդլայնել պոտենցիալ սպառնալիքների և դրանց դեմ պայքարի մեթոդների մասին տեղեկատվության փոխանակման ծավալները: «Մեծ ութնյակը», որպես տնտեսապես զարգացած պետությունների միություն, հիմնվել է 1998թ.: 2014թ. Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը հեռացվել է G8-ից: Ներկայում միությանն անդամակցում են ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Ճապոնիան:

Նմանատիպ նյութեր