211652_close_icon
views-count4687 դիտում article-date 11:48 09-06-2018

Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը բանտից ասուլիս է տվել

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը նախընտրական մամուլի ասուլիսը բանտում է կազմակերպել և սոցկայքերի միջոցով պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ 2016–ից Էդիռնեի բանտում գտնվող Սելահաթին Դեմիրթաշը լրագրողների հարցերին պատասխանել է թուրքերեն, քրդերեն և անգլերեն։ Դեմիրթաշը նաև ասել է, որ լուրեր է կարդացել, որ Անգելա Մերկելը Էրդողանին ընտրություններից հետո հրավիրել է Գերմանիա։ «Ես եմ նախագահ ընտրվելու ու Մերկելին «սյուրպրիզ» եմ անելու»,- նշել է Սելահաթին Դեմիրթաշը։ Նշենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու հունիսի 24-ին։ Ընտրություններին մասնակցում են 4 հայ թեկնածու, որոնցից երկուսն են անցողիկ տեղում։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր