211652_close_icon
views-count14853 դիտում article-date 09:58 07-06-2018

Անձամբ ուրախ եմ, որ այդ մարդիկ հե­ռանում են ՀՀԿ-ից․ պատգամավոր․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ Աժ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք, որ արդեն իսկ թվով 7 պատգամավորներ լքել են ՀՀԿ խմբակցությու­նը։ Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը կուսակցության անդամ չէ։ Մեր տեղեկություններով առաջիկայում ՀՀԿ խմբակ­ցությունը կլքեն ևս մի քանի գործարար պատգամավոր­ներ, ինչպես, օրինակ Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) և Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադիկ)։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն անդրադառնալով այս փաստին ասել է, թե նորմալ է համարում, որ մի խումբ պատգամավորներ լքել են խմբակցությունը։ Նրա խոսքով՝ այդ պատգամավորների կարծիքով ՀՀԿ խմբակցությու­նում մնալն իրենց համար այլևս նպատակահարմար չէ։ «Եթե ուշադրություն դարձնեք, առանձնապես այն մարդիկ են գնում, ովքեր գաղափարական առումով կուսակցու­թյան հետ չեն։ Բոլոր կուսակցություններում էլ այդպես է եղել։ Եթե մարդիկ են հայտնվել, որոնք ինչ-որ ձևով աջակ­ցել են կուսակցությանը, նպաստել են կուսակցության գործունեությանը, բայց այդ կուսակցության կանոնադրու­թյունը նույնիսկ երբեք չեն կարդացել, նրանցից ի՞նչ սպա­սես։ Նրանք պիտի գնան իրենց կյանքով ապրեն, իրենց գործունեությունը ծավալեն։ Ես դա չեմ ողջունում, բայց չեմ էլ դատապարտում»,- նշել է Սարգսյանը։ Հարցին ու­րա՞խ է, որ կուսակցության հետ գաղափարական առումով կապ չունեցող մարդիկ հեռանում են, Ա. Սարգսյանը պա­տասխանել է. «Եթե դուք անձամբ իմ կարծիքն եք ուզում իմանաք, այո, ես անձամբ ուրախ եմ, որ այդ մարդիկ հե­ռանում են։ Վաղուց պետք է հեռանային»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր