211652_close_icon
views-count82566 դիտում article-date 16:51 04-06-2018

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզի Դաշտադեմ գյուղում. ոռոգման ջուրը ողջ տներն ու գոմերն իրենով է արել. մարդկանց հույսը նորընտիր մարզպետն է կամ էլ գյուղում «կալոշի զավոդ բացելը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Դաշտադեմ գյուղում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչները հերթական անգամ հայտնվել են անելանելի ու անօգնական վիճակում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «Արդեն տարիներ շարունակ ոռոգման ջուրը իր հունով գնալու փոխարեն լցվում է գյուղի փողոցներն ու տները։ Ամեն նմանատիպ դեպքի ժամանակ ահազանգել ենք պատկան մարմիններին, տվյալ դեպքում՝ Լոռու մարզպետարան, սակայն միշտ ստացել ենք նույն պատասխանը՝ խնդիրը կլուծենք, թողեք՝ էս անգամ ջուրն իր հունով գնա, մինչև տեսնենք՝ ինչ ենք անում, ու ոչ միայն խնդիրը չի լուծվել, այլև հերթական անգամ համոզվել ենք, որ տեղական իշխանությունների «շնորհիվ» մատնվել ենք անտերության։ Մեր հույսը հիմա արդեն Լոռու նորընտիր մարզպետն է, ով, հավանաբար, նախորդների նման չի արհամարհի մեզ և գոնե մեկ անգամ կայցելի գյուղ, տեղում կծանոթանա իրավիճակին։ Պատրաստ ենք, որ երբ նա գա գյուղ, մենք նրան տրամադրենք կալոշներ, որպեսզի ժամանակակից կոշիկները չվնասվեն։ Ողջ գյուղը մատնված է անտերության։ Թողնես՝ միայն խոսեն, որ տիրություն են անում գյուղին։ Եթե էսպես պետք է տիրություն անեք, ավելի լավ է՝ մոռացեք էս գյուղի տեղն էլ, գյուղացներին էլ, ու ընտրությունից ընտրություն դիվադադար մի արեք մեզ, ձեր սին ու դատարկ խոստումներով մեր ուղեղները մի ծամեք»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոռոգման ջրերը ողջ գյուղի փողոցները, տներն ու գոմերը իրենով է արել, ու մարդկանց միակ փրկությունը «Նոյի տապանն է»։ Ջուրը նաև լցվում է մեծ թվով տների նկուղներ՝ հասնելով նաև հյուրասենյակներ ու ննջարաններ, որտեղ ապրում են մանկահասակ երեխաներն ու տարեցները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 203+
203+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր