211652_close_icon
views-count3085 դիտում article-date 15:45 04-06-2018

Արցախի ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Օնտարիոյի նախկին պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Ուորներին

Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ, Օնտարիոյի նախկին պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Ուորներին: Ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ Դեյվիդ Ուորների գործադրած ջանքերը նոր լիցք կհաղորդեն հայ-կանադական հարաբերությունների ամրապնդմանը: «Կարծում եմ, այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Արցախում վերջին տարիներին, վկայում են այն մասին, որ մենք ժողովրդավարության ինստիտուտների ստեղծման ճանապարհին հաջողություններ ունենք», - նշել է Վահրամ Բալայանը: Այնուհետ ԱԺ նախագահի տեղակալը անդրադարձել է խորհրդարանում կուսակցությունների ներկայացվածությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեյվիդ Ուորները նշել է, որ շատ տպավորված է իր առաջին այցով Հայաստան , Արցախ և բացահայտել երբեմնի ցանկությունը՝ այս երկու երկրների ժողովրդի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու մասին: «Հիմնական խնդիրը անվտանգության խնդիրն է, և միջազգային հանրությունը պարտավոր է առնվազն հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և հասցեագրված դատապարտի Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունը», - ընդգծել է Դեյվիդ Ուորները: Հանդիպմանը մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Համլետ Գրիգորյանը և ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր