211652_close_icon
views-count33721 դիտում article-date 21:34 03-06-2018

Հեծանվի համաշխարհային օրը Երևանում տեղի ունեցավ տոնական հեծանվաշքերթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 2018 թ. ապրիլի 12-ին ընդունած բանաձևով հունիսի 3-ը հռչակվել է «Հեծանվի համաշխարհային օր»: Հեծանիվը մաքուր, շրջակա միջավայրին հարմար, կայուն տրանսպորտային միջոց է, ինչպես նաև՝ առողջության խթանման, կրթության ամրապնդման, սոցիալական ներգրավման գործոն և այլն: Այն նաև կոչ է ազգերին բարելավելու ճանապարհային անվտանգությունը, օգտագործելու այն որպես կայուն տեղափոխման միջոց և ներառելու տրանսպորտային ենթակառուցվածքների պլանավորման և նախագծման մեջ: «Հեծանվի համաշխարհային օրը» առաջին անգամ է նշվում ամբողջ աշխարհում և Հայաստանում, միևնույն ժամանակ 2018թ. նշվում է հեծանվի՝ որպես գյուտի կիրառման 200-ամյակը: Օրվա առթիվ, Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական աջակցությամբ և համակազմակերպմամբ, նախաձեռնել էր տոնական հեծանվաշքերթ: Միջոցառման բացմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, գնդապետ Գառնիկ Հայրապետյանը, որը Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանին պարգևատրեց «Դինամո» ՄՀԿ պատվո մեդալով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 295+
295+

Նմանատիպ նյութեր