Հայաստանում առաջին անգամ անցկացվեց շաշկու միջազգային մրցաշար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 2-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Շաշկու միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողություն:
Մրցաշարը բացվել էր մայիսի 27-ին և միմյանց հետ պայքարի էին դուրս եկել տարբեր երկրների ներկայացուցիչներ: Բոլոր մարզիկները արժանացան դիպլոմների և անվանական բաժակների իսկ պատվավոր հորիզոնական զբաղեցրած մասնակիցները գավաթներ, մեդալներ, դիպլոմներ և դրամական պարգևներ:
Միջոցառմանը ներկա էին ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, մարզասերներ, հյուրեր:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի