211652_close_icon
views-count99346 դիտում article-date 15:19 29-05-2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ճանապարհային ոստիկանությունում կադրային նշանակումներ են եղել

Այսօր՝ մայիսի 29-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանը։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Սայադյանը, ով Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ազատվել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Ղուկասյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ, ազատվել ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր