211652_close_icon
views-count97779 դիտում article-date 20:58 28-05-2018

Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալի տունը. գողացել են ոսկյա, արծաթյա զարդեր և հնաոճ ժամացույցներ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 27-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք մտել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի տներից մեկը և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, անտիկվար ժամացույցներ և այլ իրեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գողության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց , ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանին, և գողերը տուն են մտել պատշգամբից։

Նմանատիպ նյութեր