211652_close_icon
views-count49291 դիտում article-date 08:00 27-05-2018

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում տոնական տրամադրություն էր. մեծ հանդիսավորությամբ նշվեց մայիսյան հաղթանակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 26-ին, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի կենտրոնական հրապարակը մարդաշատ էր: Միջոցառումների շարքը, որը նվիրված էր մայիսյան տոներին, սկսվեց մշակույթի տան հարևանությամբ Եփրեմյանների ընտանիքի հովանավորությամբ 1 տարի առաջ կանգնեցված խաչքարերի մոտ քահանա Տեր Մխիթար Ալոյանի գլխավարությամբ հնչեցված Տերունական աղոթքով: Խաչքարը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս առյուծ նահատակված զինվորների ու սպաների հիշատակին: Այնուհետև արդեն ներկաները մասնակցեցին գյուղում կազմակերպված տոնական ցերեկույթին: Գեղեցիկ կատարումներով հանդես եկան հայ էստրադայի մի շարք նշանավոր երգիչներ և երգչուհիներ, ինչպես նաև պարային տարբեր խմբեր: Միջոցառմանը ներկա էր տեղական և մարզային նշանակության մի շարք պաշտոնատար անձինք, հատուկ հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, գյուղացիներ: Միջոցառումների վերջում ներկաներին մատուցվեց Սուրբ մատաղ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 353+
353+

Նմանատիպ նյութեր