211652_close_icon
views-count103020 դիտում article-date 12:54 25-05-2018

Վերջին զանգի որոշ մասնակիցներ շարունակում են վտանգել իրենց կյանքը. ՃՈ-ն կրկին հորդորում է ծնողներին՝ հետևողական լինել և մեքենաներ չտրամադրել երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվանից ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ հորդորում է շրջանավարտների ծնողներին, որպեսզի Վերջին զանգի կապակցությամբ իրենց տրանսպորտային միջոցները չտրամադրեն երեխաներին և թույլ չտան, որպեսզի մեքենաներն անչափահասներ վարեն, իսկ վարելու ընթացքում էլ երեխաները, իրենց անվտանգությունից ելնելով, լուսամուտներից դուրս չկախվեն։ Այսօր՝ մայիսի 25-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի տարածքում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ և տեսանյութ է արել, որով երևում է, թե ինչպես են Վերջին զանգի մասնակից երեխաները նման ձևով վարում փուչիկներով զարդարված ավտոմեքենաները։ Վերջին տարիներին անգամ եղել են դեպքեր, երբ երեխաներն ընթացքում ընկել են ավտոմեքենաներից և մարմնական վնասվածքներ են ստացել։ Նախորդ տարիներին ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայության արդյունքում հնարավոր է եղել կանխել Վերջին զանգի օրը բազմաթիվ վթարներ։ Վերջին զանգի օրը երեխաները մեքենաները վարել են՝ լուսամուտներից կախված և մինչև գոտկատեղը «մարմինները լյուկերից դուրս հանած»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր