8546 դիտում
23:20 24-05-2018
Ոչ պետական բուհերի ավելի քան 150 ուսանողներ մասնակցել են տարբեր սպորտաձևերի մրցույթներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոչ պետական բուհերի ավելի քան 150 ուսանողներ մարտի 28-ից իրենց ուժերն էին չափում տարբեր սպորտաձևերում։ Սպորտային խաղերը կայացել են 5 մարզաձևերում՝ արագ շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ, բազկամարտ։
Մայիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված մարզական խաղերի փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը։
«Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Վաչագան Մարտիրոսյանը նշեց, որ մարզական խաղերն արդեն երրորդ տարին են անցկացվում և մեծ հետաքրքրություն են առաջացնում ուսանողների շրջանում։ Սպորտային այսպիսի միջոցառումները նպաստում են առողջ ապրելակերպի քարոզմանը։ Դրանք, ըստ Վաչագան Մարտիրոսյանի, տարեցտարի ավելի ու ավելի շատ երիտասարդների են ներգրավում։
Արթուր Հարությունյանը սովորում է գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի երկրորդ կուրսում։
Իր բուհի թիմով վոլեյբոլի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը։ Վոլեյբոլից բացի, մասնակցել է ֆուտբոլի, սեղանի թենիսի մրցումներին։ Երեք տարի զբաղվել է ըմբշամարտով, այժմ, սակայն, ակտիվ սպորտով չի զբաղվում, սակայն պարբերաբար որոշ մարզական միջոցառումների մասնակցում է։ Նա նաև նշում է, որ այսօր սպորտով, ֆիզկուլտուրայով զբաղվելը նորաձև է դարձել, մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ։ Նա նաև հույս հայտնեց, որ նման միջոցառումներ ավելի հաճախ կիրականացվեն։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
20415 դիտում
15:16 30-10-2022
Ապարանում ոստիկանները իրականացրել են օպերացիա. բաժին են տեղափոխվել Երևանի տարբեր պետական ԲՈՒՀ-երի ուսանողներ
13995 դիտում
18:27 29-03-2016
Ինչու՞ էին պետական և ոչ պետական բուհերի 2 և ավելի երեխա ունեցող ուսանող- ծնողները հավաքվել ՀԵՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
367 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
532 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
733 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան