211652_close_icon
views-count8366 դիտում article-date 13:36 24-05-2018

Գեղեցիկ նվեր. Հայաստանի Հանրապետության և Երևանի դրոշներն ուղարկվել են Միջազգային տիեզերակայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտասովոր նվեր է պատրաստվում Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է [url=http://novostink.ru/photoreports/237989-kosmicheskiy-podarok-k-100-letiyu-so-dnya-ustanovleniya-pervoy-respubliki-armeniya-i-2800-letiyu-osnovaniya-goroda-erebuni-erevana.html]novostnik.ru[/url]-ն, պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ խորհրդանշանական ակցիա է անցկացվում՝ Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի դրոշներն ուղարկվել են տիեզերական ճանապարհորդության՝ Միջազգային տիեզերակայան։ Դ րոշները տիեզերական ճանապարհորդության ուղարկելու հարցով նախ Հ. Պողոսյանը դիմել է Տիեզերագնացության ֆեդերացիայի Հյուսիս-արևմտյան բաժնի առաջին փոխվարչապետ Օլեգ Մուխինին: Վերջինս էլ աջակցել է նախաձեռնությանը՝ նշելով տիեզերագնացության ճյուղի զարգացման մեջ հայ ժողովրդի ունեցած ներդրումը: Նշենք, որ լուսնագնացության ինքնագնաց շասսիի առաջին կոնստրուկտորը եղել է Ալեքսանդր Քեմուրջյանը: Մուխինը նաև նշել է տիեզերագնացության ոլորտում Հրաչյա Պողոսյանի անձնական ներդրումը: Այնուհետև նախաձեռնությունը ստացել է նաև «Ռոսկոսմոս»-ի ղեկավարության հավանությունը։ Հրաչյա Պողոսյանը դիմել է նաև Հայստանի առաքելական եկեղեցուն և Էջմիածնում օրհնություն է ստացել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից: Հաղորդվում է, որ այս պահին դրոշները հերթական պտույտն են կատարում Երկիր մոլորակի շուրջ: Ռուս տիեզերագնացների անձնակազմը Երկիր է վերադառնալու սեպտեմբերին: Իսկ հոկտեմբերին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևան է ժամանելու ռուսական պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաև տիեզերագնացները, ովքեր էլ կփոխանցեն դրոշները Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի իշխանություններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր